Սվանեթիում առաջին ձյունն է տեղացել:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, ձյուն է տեղում Մեստիայի մունիցիպալիտետի Ուշգուլի համայնքում:
Բացի այդ, այսօր և վաղը Վրաստանում օդերևութաբանները կանխատեսում են անկայուն եղանակ: Մինչև սեպտեմբերի 21-22-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Սպասվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում, արևմուտքի ուղղությամբ ուժգին քամի, հնարավոր է նաև կարկուտ, իսկ ծովում՝ 3-4 բալ փոթորիկ: