Սվանեթիում անհետ կորած 12-ամյա Իլիա Փիլփանիին Ինտերպոլը որոնում է դեղին շրջաբերականով
Սվանեթիում անհետ կորած 12-ամյա Իլիա Փիլփանիին Ինտերպոլը որոնում է դեղին շրջաբերականով

Սվանեթիում անհետ կորած 12-ամյա Իլիա Փիլփանիին Ինտերպոլը որոնում է դեղին շրջաբերականով: Տեղեկությունը հրապարակվել է Ինտերպոլի կայքէջում:

Իլիա Փիլփանին հուլիսի 18-ին դուրս է եկել տանից և անհետացել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Իլիա Փիլփանիի անհետացման գործով սկսել է հետաքննություն ՔՕ-ի 143-րդ հոդվածի երրորդ մասին «դ» ենթակետով, որը նկատի ունի անչափահասին անօրեն ազատազրկում: