Սվանեթին կհյուրընկալի «Freeride World Tour»-ի երկու միջազգային որակավորման մրցումներ
Մարտի 16-19-ը Սվանեթին երկրորդ անգամ կանցկացնի «Freeride World Tour»-ի երկու միջազգային որակավորման մրցումներ։
Տեղեկությունը տարածում է «Mountain Tracks» գործակալությունը։
«Freeride»-ը ձմեռային սպորտաձևի հատուկ տեսակ է, որը ներառում է դահուկներ դժվար, լեռնային տեղանքում, ինչպես դահուկների, այնպես էլ սնոուբորդի վրա:
Ըստ «Mountain Tracks» գործակալության, «Freeride»-ի շաբաթյակի շրջանակներում մրցումներ կանցկացվեն Թեթնուլդի լեռնադահուկային հանգստավայրում, որտեղ կմասնակցեն մինչև հիսուն վրացի և արտասահմանցի մարզիկներ։ Մրցույթին զուգահեռ նախատեսվում են տարբեր մշակութային, գաստրոնոմիական, ժամանցային ծրագրեր։
«Անցյալ տարի եւս հաջողությամբ անցկացվեց «Freeride Week»-ը, որին մասնակցում էին մարզիկներ աշխարհի 16 տարբեր երկրներից։ Կարևոր է նման միջոցառման անցկացումը, քանի որ այն կընդգծի Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերի ներուժը միջազգային մասշտաբով։ Դա կբարձրացնի տեղացի և օտարերկրյա այցելուների իրազեկվածությունը, ինչն իր հերթին կնպաստի Վրաստանում զբոսաշրջության զարգացմանը»,- ասվում է «Mountain Tracks» գործակալության տեղեկատվության մեջ։