Սուխումիի անկման 30-ամյակի կապակցությամբ կառավարության շենքի վրա իջեցվել է պետական դրոշը
Սուխումիի անկման 30-ամյակի կապակցությամբ և Աբխազիայի պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու նպատակով Վրաստանի կառավարության վարչակազմի շենքի վրա իջեցվել է պետական դրոշը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Վրաստանի ողջ տարածքում՝ բոլոր վարչական շենքերի վրա, իջեցվել է պետական դրոշը։
Սոխումիի անկումից անցել է 30 տարի։