«Սուխիշվիլիներ» վրացական ազգային բալետը պահանջում է ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն
«Սուխիշվիլիներ» վրացական ազգային բալետը պահանջում է անհապաղ ազատ արձակել բժիշկ Վաժա Գափրինդաշվիլուն: «Սուխիշվիլիները» ուղերձ է տարածում, որտեղ աշխարհի շուրջ իրենց գործընկերներին խնդրում են օգնել տարածել այս բողոքը:
«Մենք վստահ ենք, որ սա այն իրավիճակն է, որը պահանջում է միջազգային ուշադրություն և ներգրավվածություն, որպեսզի աջակցություն հայտնվի Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Վրաստանի ազգային բալետը ցանկանում է արտահայտել իր բողոքը Ռուսաստանի օկուպացնող ուժերի կողմից Վաժա Գափրինդաշվիլու ձերբակալման հետ կապված»,- նշված է ուղերձում, որը տարածում է «Սուխիշվիլիներ» բալետը:
Վրաստանի քաղաքացի, Թբիլիսիում բնակվող Վաժա Գափրինդաշվիլուն օկուպացված Օրճոսանիի մերձակայքում ձերբակալել էին նոյեմբերի 9-ին: Դե ֆակտո ռեժիմը բժիշկի դեմ հարուցել էր քրեական գործ: