Սուսերամարտ | Սանդրո Բազաձեն աշխարհի չեմպիոն է #1TVSPORT

20:31, 25.07.2025

Վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն իր կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն է։

Թբիլիսիում ընթացող սուսերամարտի աշխարհի առաջնությունում տղամարդկանց եզրափակչում 31-ամյա Բազաձեն համոզիչ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ժան-Ֆիլիպ Պատրիսի նկատմամբ՝ 15:9 հաշվով։

Սա Սանդրո Բազաձեի երրորդ մեդալն էր աշխարհի առաջնությունում։ 2022 թվականին նա նվաճեց բրոնզե մեդալ, իսկ 2023 թվականին՝ արծաթե։ Վրացի սուսերամարտիկը նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Եվրոպական խաղերի հաղթող։

Թբիլիսիում ընթացող սուսերամարտի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 22-ին։ Առաջին ալիքը և Առաջին ալիք Սպորտը կներկայացնեն մրցաշարի եզրափակիչ բլոկի ուղիղ հեռարձակումը։

Նմանատիպ