Սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներին ծննդականներ շնորհելու կապակցությամբ ծառայությունների զարգացման գործակալությունը տարածում է հայտարարություն
Երեխաների իրավունքների պաշտպանությունը պետության հիմնական առաջնահերթությունն է, այդ թվում կարևոր է այն փոքրահասակների հետաքրքրությունների պաշտպանությունը, որոնք Վրաստանի տարածքում ծնվել են կամ պետք է ծնվեն արտամարմնային բեղմնավորման (ստրոգրացիայի) միջոցով,- այս մասին ասված է պետական ծառայությունների զարգացման գործակալության հայտարարության մեջ:
Ծառայություններ զարգացման գործակալության հայտարարությունում նշված է, որ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության և մարդկանցով առևտուր անելու հանցանքի կանխարգելման նպատակներից ելնելով, սուրոգացիայի ճանապարհով ծնված յուրաքանչյուր երեխայի գրանցումը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կլինիկաներից կտրամադրվի լիարժեք փաստաթղթեր:
«Սուրոգացիայի մասին խոսելիս, հարկ է հիշել նաև, որ պետության պարտքն է մեծ խնամք ցուցաբերել սառեցված սաղմերի կամ սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներով վաճառքի տրանսազգային հանցանքի կանխարգելումը:
Պետությունը, բացի երեխաների իրավունքներից, պաշտպանում է նաև սուրոգացիայի գորընթացին ներգրավված այլ անձանց (սուրոգատ մայրերի, դոնորների) շահերը:
Հաշվի առնելով վերոնշյալը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը (և ոչ թե արդարադատության տունը, ինչպես պնդում են որոշ մարդիկ), խստորեն պահանջում է կլինիկաներից կատարել օրենսդրական պահանջները:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ից սեպտեմբերի 13-ը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունը Վրաստանի տարբեր կլինիկաներում, գրանցել է օտար երկրի քաղաքացիների համար սուրոգացիայի ճանապարհով ծնված 26 երեխայի: Այս գրանցումները հնարավոր դարձան, չնայած այն հանգամանքին, որ սուրոգացիայի իրականացման ժամանակ, կլինիկաները խախտել էին որոշակի մանր կարգերը:
Արդեն ծնված երեխաների շահերից ելնելով, Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 8-ին արձակվել է հրաման, որով սահմանվել է անցումային ժամանակաշրջանը և «մինչ բեղմնավորումը կնքված» սուրոգացիայի պայմանագիր է համարվել, բեղմնավորման արդյունքում ստեղծված էմբրիոնի մինչ սուրոգատ մոր օրգանիզմում հայտնվելը կամ մինչ ինպլանտացիան կնքված պայմանագիրը:
Գործակալությունը մեկ անգամ ևս նշում է, որ Ծառայություններ զարգացման գործակալության հայտարարությունում նշված է, որ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության և մարդկանցով առևտուր անելու հանցանքի կանխարգելման նպատակներից ելնելով, սուրոգացիայի ճանապարհով ծնված յուրաքանչյուր երեխայի գրանցումը տեղի կունենա այն բանից հետո, ինչ կլինիկաներից կտրամադրվի լիարժեք փաստաթղթեր»,-ասված է ծառայությունների զարգացման գործակալության հայտարարության մեջ:
Նյու Լայֆ սուրոգացիայի կենտրոնի ղեկավար, Մարիամ Կուկունաշվիլին արդարադատության տնից պահանջում է սուրոգացիայի ճանապարհով ծնված երեխաներին տրամադրել ծննդականներ: Նա արդարադատության տուն էր այցելել օտարերկրյա քաղաքացիների հետ, ովքեր սուրոգացիայի ծառայությամբ օգտվել են Վրաստանում: Կուկունաշվիլին ասում է, որ տարբեր երկրների քաղաքացիները երեխաները չեն կարող իրենց հետ տանել, քանզի չեն կարող վերցնել երեխաների ծննդականները: Նրա խոսքով պատճառը օրենքի նորովի ներկայացումն է: