Թբիլիսիում անցկացվում է սուրբծննդյան «Ալիլո»: «Ալիլոն» համաշխարհային վարակի պատճառով, սահմանված կանոնակարգերի պաշտպանությամբ, այս տարի անցկացվում է ձևափոխված:
Անվտանգության նկատառումներից ելնելով, չի անցկացվում ավանդական քայլերթ, սակայն հոգևորականները բնակչությանը շնորհավորում են մեքենաներից, շարականներով, և ջրով օրհնում փողոցները:
Բացի այդ, Հանրապետության հրապարակում բացվել է վրան, որտեղ հավաքվում է հանգանակություն, որը կբաժանվի մանկատներին, ծերանոցներին և պատժակատարողական հաստատություններին: Վրանը Հանրապետության հրապարակում բացված է լինելու ժամը երկուսից հինգը: