Սուրբծննդյան «Ալիլո» երթի կապակցությամբ Թբիլիսիում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ հունվարի 7-ին՝ ժամը 12:00-ից, կանցկացվի սուրբծննդյան «Ալիլո» երթ և աստիճանաբար կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Քաղաքապետարանի տեղեկություններով, երթը կմեկնարկի Առաջին Հանրապետության հրապարակից, ինչի պատճառով նշված հատվածում երթեւեկությունը կխափանվի։
Նրանց փոխանցմամբ, Կոստավայի փողոցից տրանսպորտային միջոցները Ախվլեդիանի և Քիաչելի փողոցներ կուղևորվեն՝ օգտագործելով Վաշլովանի և Էկալաձե փողոցները: Թաբուկաշվիլի փողոցից Կոստավայի փողոցի ուղղությամբ շարժվող մեքենաները Հանրապետության հրապարակի փոխարեն կկարողանան շարժվել Ռուսթավելի պողոտայով։ Ինչպես նաև Ձիթենու ծառի մոտ վերադառնալ հնարավոր կլինի միայն Ռուսթավելի պողոտայով։