Սուրբ Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղեւորներին մինչեւ ժամը 04:00-ն
Սուրբ Զատիկի գիշերը մետրոն անվճար կսպասարկի ուղեւորներին մինչեւ ժամը 04:00-ն

Սուրբ Զատիկի գիշերը քաղաքացիների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով մետրոպոլիտենը կաշխատի մինչև առավոտյան ժամը 04:00-ն։ Նույն գիշերը՝ ժամը 23:00-ից, մետրոպոլիտենը լրացուցիչ ժամանակում կսպասարկի ուղեւորներին անվճար։

Բացի այդ, ապրիլի 16-ին և 17-ին կստեղծվեն ժամանակավոր ավտոբուսային երթուղիներ, որոնք կաշխատեն ժամը 08:00-ից մինչև 20:00-ն Մուխաթգվերդի, Վաշլիջվարի, Կուկիա, Նոր Կուկիա, Մախաթա, Սաբուրթալո, Ղրմաղելե, Վելի և Վարկեթիլի գերեզմանատների ուղղությամբ:

Նշված երթուղիներով շարժվող ավտոբուսները ուղեւորներին կսպասարկեն անվճար։