Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Ծնունդը։ Հունվարի 7-ին տեղի է ունենում Սուրբ Ծննդյան «Ալիլոն»։
«Ալիլոյի» երթի ընթացքում ստացված նվիրատվությունները կբաշխվեն մանկատներին, քրեակատարողական հիմնարկներին, ծերանոցներին։
«Ալիլոյի» երթի ավանդույթը շարունակվում է արդեն 22 տարի։ 2000 թվականից Սուրբ Ծննդյան երթը անցկացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ։
Ալիլոյի երթը մեկնարկել է Առաջին Հանրապետության հրապարակից և կավարտվի Երրորդության տաճարում։