Երուսաղեմում Քրիստոսի Հարության տաճարում կատարվել է Սուրբ կրակի արարողությունը։
Կրակը, ավանդույթի համաձայն, Կուվուկլիայից՝ Փրկչի գերեզմանից, դուրս է բերել Երուսաղեմի պատրիարքը։
Սուրբ կրակը կոչվում է ճշմարտության լույս, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարությունը։
Փրկչի գերեզմանը գտնվում է Երուսաղեմի Հարության տաճարում, որը կառուցվել է 4-րդ դարում Հելեն թագուհու հրամանով։