Սուրամի-Ուբիսա հատվածում մինչև ժամը 17:00-ն արգելված է բեռնատարների տեղաշարժը
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհների վերանորոգման աշխատանքների պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ճանապարհի կմ135-կմ173 (Սուրամի հանգույց-Ուբիսա) հատվածում մինչև ժամը 17:00-ն արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհների վարչությունը կոչ է անում բնակչությանը վարել պատշաճ սարքի ավտոտրանսպորտ և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։