Սուրամի հոգեբուժարանի վերանորոգումն ավարտվելու է ընթացիկ տարվա ավարտին, նախատեսվում է նաև հոգեբուժական այլ կենտրոնների շինարարություն
Սուրամի հոգեբուժարանի վերանորոգումն ավարտվելու է ընթացիկ տարվա ավարտին, նախատեսվում է նաև հոգեբուժական այլ կենտրոնների շինարարություն

Սուրամի հոգեբուժարանի վերանորոգումն ավարտվելու է ընթացիկ տարվա ավարտին,- այս մասին հայտարարել է Վրաստանի օկուպացված տարածքների փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Մայա Լագվիլավան:

Նրա խոսքով, վերանորոգումից հետո, բժշկական հաստատությունում կներդրվեն ժամանակակից չափանիշներ:

Դրա հետ մեկտեղ, առողջապահության նախարարի մեկնաբանմամբ, Վրաստանի կառավարությունը, Չինաստանի հետ համագործակցության արդյունքում, նախատեսում է բացել ևս մի քանի հոգեբուժարան: Նրա խոսքով, այս պահի դրությամբ ընթանում են ակտիվ բանակցություններ: