Սուրամի հանգույց-Սաքասրիա հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունն արգելված է
Սուրամի հանգույց-Սաքասրիա հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունն արգելված է։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։
«Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի կմ 132-կմ163 (Սուրամի հանգույց-Սաքասրիա) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունն արգելված է, իսկ մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։