Սումի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում երկու մարդ վիրավորվել է, իսկ ուկրաինական զինուժը ոչնչացրել է 600 ռուսական զինյալ և 15 տանկ
Սումի շրջանի վրա ռուսական հրթիռային հարձակման արդյունքում երկու մարդ վիրավորվել է, իսկ ուկրաինական զինուժը ոչնչացրել է 600 ռուսական զինյալ և 15 տանկ

Անցած գիշեր Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի շրջանին, երկու մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ռուսաստանը ծանր հրետանիով հարձակվել է նաև Նիկոպոլ քաղաքի վրա։ Վնասի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։

Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 74-ի, 34 վիրավոր դեռ հիվանդանոցում է, նրանցից երեքի վիճակը ծանր է։

Բացի այդ, Ուկրաինայի Գլխավոր շտաբի տեղեկատվության համաձայն, վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են 600 ռուսական զինյալ և 15 տանկ։