Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին
Ոստիկանի օրվա կապակցությամբ Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հարգանքի տուրք մատուցեց ծառայության ընթացքում զոհված ոստիկանների հիշատակին և ծաղկեպսակ դրեց նախարարության տարածքում գտնվող հուշարձանին։
Նախարարության տվյալներով՝ արարողությունը տեղի ունեցավ պատվո պահակախմբի ուղեկցությամբ, որին մասնակցեցին Ներքին գործերի փոխնախարարները և նախարարության տարբեր բաժինների ղեկավարներ։
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի և հասարակության ծառայության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակը։