Սուլխան Թամազաշվիլին Մարդու իրավունքների պաշտպանության և իրավաբանական դեպարտամենտների աշխատակիցների հետ աշխատանքային հանդիպում է անցկացրել
Ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի հետ միասին, հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ատելության խոսքի դեմ պայքարի վարչության և Իրավաբանական դեպարտամենտի դատարանների հետ փոխհարաբերությունների վարչության աշխատակիցներին։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ նախարարն ուշադրություն է հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ գերատեսչությունում իրականացված բարեփոխումներին, հանրային տարածքում ատելության շարժառիթով իրավախախտումների հայտնաբերման և օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացման կարևորությանը։
«Հանդիպմանը քննարկվել են նաև նախարարության կողմից ատելության խոսքի դեմ պայքարի արդյունքները։ Նշվել է, որ երկու ամսվա ընթացքում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել ենթադրյալ իրավախախտման մոտ 300 փաստ։
Սուլխան Թամազաշվիլին շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և նշել, որ ատելության խոսքի, վիրավորանքի և բռնությունը խրախուսող գործողությունների դեմ պայքարը պետության կարևոր առաջնահերթություններից է», – նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։