Սուդանի բանակը վերականգնել է նախագահական պալատի վերահսկողությունը Սուդանում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին

17:16, 21.03.2025

Սուդանում շարունակվող ռազմական առճակատման ֆոնին Սուդանի բանակը վերականգնել է նախագահական պալատի վերահսկողությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ռազմավարական նշանակություն ունեցող շենքը գրեթե վերջին երկու տարիներին վերահսկվում է ռազմական խմբավորման՝ Արագ աջակցության ուժերի կողմից: Ինչպես գրում է BBC-ին, քանի որ վերջին ամիսներին հակամարտությունը սրվել է, սուդանի բանակը զգալի հաջողությունների է հասել:

Նախագահական նստավայրի մոտ են գտնվում նախարարությունների և ֆինանսական հաստատությունների շենքերը։ Խարտումի կենտրոնի վերահսկողության տակ գտնվող Սուդանի բանակը մոտ է մայրաքաղաքի վերահսկողությունը վերականգնելուն: Կիսառազմական ուժերը դեռևս վերահսկում են երկրի տարածքի զգալի մասը, այդ թվում՝ Արևմտյան Դարֆուր շրջանը։

Ի գիտություն ձեզ, 2019 թվականին Սուդանում Օմար ալ-Բաշիրի կառավարման ավարտից հետո Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» եկան իշխանության և համագործակցեցին միմյանց հետ, սակայն հետագայում չհաջողվեց պայմանավորվել քաղաքացիական կառավարում հաստատելու ծրագրի շուրջ։ Անհամաձայնության էությունը կապված էր կիսառազմական խմբի բանակին ինտեգրվելու հետ, ապա «Արագ աջակցության ուժերի» մարտիկները անցան հարձակման ու գրավեցին մայրաքաղաքի զգալի մասը։

Նմանատիպ