Սուբսիդավորվող հիփոթեքային վարկերի ծրագրի շրջանակներում երկու ամսում քաղաքացիներին հաստատվել է 550 վարկ։ Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրիր Վրաստանում» գործակալության տվյալներով, այդ վարկերի ընդհանուր հաստատված ծավալը կազմում է 61 543 977 լարի։
Գործակալության տվյալներով՝ այս փուլում քննարկվում է վարկի տրամադրման ևս 15 հայտ։
Հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 1-ից։ Համապատասխան բաղադրիչը ավելացվել է «Արտադրիր Վրաստանում» ծրագրին:
Ծրագրից կարող է օգտվել՝ ընտանիքը / միայնակ ծնողը / այրին, եթե վարկ վերցնելու պահին.
Ունի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված մինչև մեկ տարեկան երեխա.
Ընտանիք / միայնակ ծնող / այրի, եթե վարկ վերցնելու պահին ուն երեք կամ ավելի անչափահաս երեխա.
Ընտանիք / միայնակ ծնող / այրի, որը վարկ վերցնելու պահին ունի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո որդեգրված անչափահաս անձ.
Ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկերը կտրամադրվեն միայն ազգային արժույթով։ Այն տրվում է կոմերցիոն բանկի կողմից՝ առաջնային և երկրորդական բնակարան/տուն գնելու կամ առանձնատուն կառուցելու համար։
Հիփոթեքը պետք է տրվի 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո։ Վարկի առավելագույն գումարը կկազմի 200 000 լարի: Սակայն կառուցվելիք բնակարանի/տան արժեքը կարող է գերազանցել 200 000 լարիին։
Կոմերցիոն բանկի կողմից սույն ծրագրով վարկի հաստատման դեպքում գործակալությունը սուբսիդավորում է առևտրային բանկի կողմից շահառուին տրված վարկի վրա հաշվարկված տոկոսադրույքը վարկի տրամադրումից հետո 60 (վաթսուն) ամսվա ընթացքում: