Ստրասբուրգում ներկայացված ապացույցներում կան ռեպորտաժներ, որոնք հերոսությամբ և անձնազոհությամբ, 2008 թվականի պատերազմի ժամանակ պատրաստել են Հանրային հեռաձակողի լրագրողները, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց. Գոչա Լորթքիփանիձե
Ստրասբուրգում ներկայացված ապացույցներում կան ռեպորտաժներ, որոնք հերոսությամբ և անձնազոհությամբ, 2008 թվականի պատերազմի ժամանակ պատրաստել են Հանրային հեռաձակողի լրագրողները, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց. Գոչա Լորթքիփանիձե

Ստրասբուրգում, պատերազմի գործով, Վրաստանի կողմից ներկայացված ապացույցներում կան ռեպորտաժներ, որոնք հերոսությամբ և անձնազոհությամբ, 2008 թվականի պատերազմի ժամանակ պատրաստել են Հանրային հեռաձակողի լրագրողները, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար, Գոչա Լորթքիփանիձեն:

Նա նշել է, որ Վրաստանը Եվրոպական դատարան է ներկայացրել ընդհանուր առմամբ 700 ապացույց, որոնք հիմնավոր են և ստեղծում են սպասումներ, որ հունվարի 21-ին Եվրոպական դատարանի որոշումը կլինի Վրաստանի օգտին:

«Ապացույցների բազան, որը մենք ներկայացրել ենք հատկապես 2013 թվականից հետո, ներառում է մինչև 700 փաստաթուղթ, ֆոտո-վիդեո և աուդիո նյութեր, ականազերծման նյութեր, պատերազմի ընթացքում ռադարների տվյալներ, սեյսմիկ կայանի գրառումներ և ամենակարևորը՝ «Իսկանդեր» հրթիռի բեկորներ: Սա իսկապես տպավորիչ և հիմնավոր ապացույց է, որը թույլ է տալիս մեզ վստահ լինել, որ Ստրասբուրգի դատարանը ավանդաբար կլինի այն դերում, որ կկայացնի արժանի որոշում, – հայտարարել է Գոչա Լորթքիփանիձեն:

Նրա խոսքով, հայցում խոսվում է մոտ ութ իրավունքների խախտումների մասին, այդ թվում `կյանքի իրավունքի խախտումներ, խոշտանգումների արգելք, ֆիզիկական անձեռնմխելիության հոդվածի խախտում, կրթության իրավունքի խախտում և այլն: