Ստրասբուրգից Բրյուսել մեկնող գնացքից,որում եղել են Եվրախորհրդարանի անդամներ, տարհանում է իրականացվել
Ստրասբուրգից Բրյուսել մեկնող գնացքից, որում եղել են Եվրախորհրդարանի անդամները, տարհանում է իրականացվել, գրում է Politico-ն։
Հրշեջ ծառայությունը կանչվել է Ստրասբուրգի երկաթուղային կայարան։
«Ստրասբուրգի կայարանում գնացքում տեխնիկական միջադեպ է տեղի ունեցել»,- հաստատել են Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունից։ Նրանց խոսքով՝ համապատասխան ծառայությունները կապի մեջ են իրավասու մարմինների հետ և անում են ամեն ինչ՝ այլընտրանքային տրանսպորտային միջոցներ կազմակերպելու համար։
Դանիացի եվրապատգամավորը հայտարարել է, որ կայարանում իրավիճակը «քաոսային է»։ Միջադեպի հետ կապված այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն, ըստ հրշեջ ծառայության, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Եվրախորհրդարանի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն իր անդամների և անձնակազմի համար հատուկ գնացքներ է վարձում Բրյուսելի և Ստրասբուրգի միջև։ Գնացքում եղել է 750 նստատեղ։