Ստրասբուրգի դատարանը վաղը հայտարարելու է Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների գործով դատավճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը 2019 թվականի հունվարի 31-ին կհայտարարի «վտարվարծների գործով» դատավճիռը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Նրանց տեղեկությամբ, Ստրասբուրգի դատարանը որոշելու է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հարցը, որոնք 2006 թվականի աշնանը դարձել են Ռուսաստանի Դաշնությունից մասսայական արտաքսման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհ: