Ստրասբուրգի դատարանը պարզել է մինչև 2012 թվականի տեղի ունեցած ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերով Եվրոպական կոնվենցիայի խախտումը
Ստրասբուրգի դատարանը պարզել է մինչև 2012 թվականի տեղի ունեցած ոչ պատշաճ վերաբերմունքի փաստերով Եվրոպական կոնվենցիայի խախտումը: Տեղեկություն է տարածում Վրաստանի արդարադատության նախարարությունը:
2019 թվականի փետրվարի 21-ին Ստրասբուրգի դատարանը հրապարակել է երկու նոր գործով որոշում: «Գաբլիշվիլին և այլոք Վրաստանի դեմ» գործում մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացահայտել է կտտանքների արգելման էական և գործընթացային մասերի խախտում, իսկ «Մանուկյանը՝ Վրաստանի դեմ» գործում, նաև կտտանքների արգելման գործընթացային մասի և իրավական պաշտպանության գործուն միջոցի իրավունքի խախտում:
Եվրոպական դատարանը պետությանը պարտավորեցրել է Գիորգի Գաբլիշվիլուն և Գիորգի Մճեդլիշվիլուն բարոյական վնասը փոխհատուցելու համար վճարել 6 000-ական եվրո, իսկ Ռոմիկ Կասյանովին և Զուրաբ Գաչեչիլաձեին՝ 3 000-ական: