Ստրասբուրգի դատարանը մերժել է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պահանջը՝ ներգրավվել «Փիրցխալավան և Ցաաձեն Վրաստանի դեմ»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել Վրաստանի Ժողովրդական պաշտպանի պահանջը՝ «Կորտերի գործով» դատարանի բարեկամի կարգավիճակով (երրորդ կողմ) ներգրավվելու առնչությամբ:
«Ժողովրդական պաշտպանը Ստրասբուրգի դատարանին ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին դիմել էր պահանջով, ներգրավվել գործին, քանի որ ցանկանում էր ներկայացնել երրորդ կողմի կարծիքը տվյալ գործով դատական գործընթացի արդարության մասին:
«Փիրցխալավան և Ցաաձեն Վրաստանի դեմ» գործի քննարկման մեկնարկի առնչությամբ Ստրասբուրգի դատարանը Վրաստանի կառավարությանը 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ուղարկել էր հաղորդագրություն: Արդարադատության նախարարությունը պետական դիրքորոշումը ներկայացնելու է մինչև 2019 թվականի փետրվարի 7-ը»,- նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությունում: