Ստրասբուրգի դատարանը հուլիսի 18-ին հրապարակելու է որոշումները «Կորտերի հատուկ գործողության», «Ռուսթավի 2»-ի և Գոգալաձեի գործերով
Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ, 2019 թվականի հուլիսի 18-ին Ստրասբուրգի դատարանը հրապարակելու է որոշումները երեք վրացական գործով:
«Վրաստանի արդարադատության նախարարության, ինչպես նաև Վրաստանի կառավարության ներկայացուցչին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, հունիսի 28-ին պաշտոնապես ծանուցվել է, որ Ստրասբուրգի դատարանի որոշումները Վրաստանի դեմ ուղղված երեք տարբեր գործերով, հրապարակվելու է ընթացիկ տարվա հուլիսի 18-ին, Ստրասբուրգի ժամանակով 10:00-ին:
Այդ գործերն են. Վազագաշվիլին և Շանավան Վրաստանի դեմ («Կորտերի հատուկ գործողությունը»), «Ռուսթավի 2», Լևան և Գիորգի Ղարամանիշվիլիները և «Վրաստան» հեռուստատեսությունը Վրաստանի դեմ, Գոգալաձեն Վրաստանի դեմ (2008 թվականին ոստիկանության կողմից ոչ մարդկային վերաբերմունքի հավանական փաստեր)»,- հայտարարում են արդարադատության նախարարությունում: