Ստրասբուրգի դատարանը այսօր հայտարարելու է Ռուսաստանից արտաքսված Վրաստանի քաղաքացիների գործով դատավճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը այսօր, Թբիլիսիի ժամանակով 14:30-ին կհայտարարի «վտարվարծների գործով» դատավճիռը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Արդարադատության նախարարության միջազգային դատարաններում պետական ներկայացուցչության դեպարտամենտի ղեկավար Բեքա Ձամաշվիլու հայտարարությամբ, Ստրասբուրգի դատարանը որոշելու է Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիներին փոխհատուցում վճարելու հարցը, որոնք 2006 թվականի աշնանը դարձել են Ռուսաստանի Դաշնությունից մասսայական արտաքսման և մարդու իրավունքների կոպիտ խախտումների զոհ: