Ստրասբուրգում բացվել է Սուրբ ծննդյան հոբելյանական, 450-րդ տոնավաճառը
Ստրասբուրգում բացվել է հոբելյանական, Սուրբ ծննդի 450-րդ տոնավաճառը:
Սուրբ ծննդի տոնավաճառին առավելագույնս խստացված կլինեն անվտանգության նորմերը:
2018 թվականին Ստրասբուրգում սուրբծննդյան տոնավաճառում զինված անձը կրակ էր բացել: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 5 մարդ, տուժել՝ 13-ը:
Այս տարի Սուրբ ծննդի տոնավաճառում անվտանգությունը կապահովի 500 իրավապահ:
Տոնավաճառի բյուջեն կազմում է 5 միլիոն եվրո, այստեղից մեկ միլիոն եվրոն ամբողջությամբ կտրամադրվի անվտանգությանը: