Ստորգետնյա մետրոյի նոր նախագիծը միմյանց է կապելու Թբիլիսին և Ռուսթավին (տեսանյութ)
12:19, 22.10.2018
Վրաստանի կառավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում են ստորգետնյա մետրոյի նախագծի զարգացումը: Այս մասին հայտնի է դարձել «կանաչ քաղաքականություն» ռազմավարական ծրագրի վավերացման առաջին փուլի՝ «կանաչ քաղաքականություն-էկոտրանսպորտ» նախագծի շնորհանդեսի ժամանակ:
Նախագծի համաձայն, մետրոն սկզբնական շրջանում Սամգորիի մետրոկայանը կապելու է Լիլոյի շուկան և օդանավակայանը: Շինարարական աշխատանքները սկսվելու են 2019 թվականի վերջին: Տեղի է ունենալու Սամգորի մետրոկայանի վերանորոգում և նոր գծի շինարարություն:
Սամգորի-Լիլոյի շուկա, Սամգորի-օդանավակայան գծերի վրա երթևեկելու է 6 գնացք, սպասման ժամանակը 10 րոպե: 2021 թվականից մինչև 2022-ը գործի է դրվելու 7 նոր մետրոկայան:
Մետրոյի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև ստորգետնյա ճանապարհով միմյանց կապել Թբիլիսին և Ռուսթավին:
Նախագծի առաջին փուլում, Սամգորի-Լիլոյի շուկա գծի վրա ծախսվելու է 90 մլն. ԱՄՆ դոլար: