Ստորգետնյա հաղորդակցությունների կազմակերպման պատճառով Ջումբեր Բեթաշվիլի փողոցում տեղաշարժը կսահմանափակվի
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ Ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը շարունակում է ստորգետնյա հաղորդակցությունների կազմակերպումը Իվերթուբանի բնակավայրում։ Այս անգամ ջրամատակարարման և ջրահեռացման ցանցեր կկազմակերպվեն Ջումբեր Բեթաշվիլի փողոցում։
«Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 14-ից երկու ամսով սահմանափակվելու է երթեւեկությունը Ջումբեր Բեթաշվիլի փողոցում։ Սահմանափակումը, մասնավորապես, վերաբերում է Բեթաշվիլի և Զամթրիանի փողոցների խաչմերուկից մինչև Բեթաշվիլի և Մերի Շերվաշիձե փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածին։
Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Բեթաշվիլի և Զամթրիանի փողոցների խաչմերուկից՝ օգտվելով Նիկոլոզ Խուդադովի և Մերի Շերվաշիձե փողոցներից»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։