Ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը՝ ես ստանձնել եմ ամենամեծ պատասխանատվությունը երկրի և ժողովրդի առաջ՝ ամուր հիմքեր դնելով վերջնական եվրոպականացման համար. Իրակլի Ղարիբաշվիլին
Ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը՝ ես ստանձնել եմ ամենամեծ պատասխանատվությունը երկրի և ժողովրդի առաջ՝ ամուր հիմքեր դնելով վերջնական եվրոպականացման համար. Իրակլի Ղարիբաշվիլին

Պատմությունը վրաց ժողովրդի եվրոպական ընտրությունը դարձրել է ռազմավարական նպատակ։ Անկախության ձեռքբերման օրվանից մեր երկիրը հետևողականորեն շարունակել է շարժվել այս ուղղությամբ և այսօր մեր ջանքերի հերթական ցուցադրումն է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիությանը անդամակցության դիմումի ստորագրման ժամանակ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր Վրաստանն ավելի մոտ է Եվրամիությանը, քան երբևէ։

«2014 թվականին, երբ ես ստորագրեցի Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը որպես Վրաստանի վարչապետ, ես ստանձնեցի ամենամեծ պատասխանատվությունը մեր երկրի և ժողովրդի առջև՝ հաջողությամբ շարժվելու եվրաինտեգրման ճանապարհով և ամուր հիմքեր դնելու մեր երկրի վերջնական եվրոպականացման համար։ Մենք հպարտ ենք, որ 2014 թվականից մեր կառավարության հետևողականությամբ և հանրության աջակցությամբ Վրաստանը, որպես Եվրամիության գործընկեր, հաջողությամբ կատարում է իր պարտավորությունները համաձայնագրով և զգալի առաջընթաց է գրանցում իրավական, տնտեսական և քաղաքական մերձեցման առումով Եվրամիության հետ»,- ասել է նա։