Ստորագրել եմ գաղտնիությունը պահելու մասին փաստաթուղթ, որ ոչ մի փաստարկ չի փոխանցվի երրորդ անձին. Մարիամ Կուբլաշվիլի
Պետական անվտանգության ծառայությունում ստորագրել եմ գաղտնիությունը պահելու մասին փաստաթուղթ, որ ոչ մի փաստարկ, ոչ մի փաստաթուղթ և տեսագրություն չի հանրայնացվի և փոխանցվի երրորդ անձին, ինչպես նաև նախադատական նիստի ամսաթվի ժամկետը երկարաձգել ենք,- այս մասին հայտարարել է փաստաբան Մարիամ Կուբլաշվիլին՝ #8 պատժակատարողական հաստատություն մտնելուց առաջ, որտեղ Կուբլաշվիլին հանդիպում է իր պաշտպանյալ Ռուսլան Ալդամովին, ում ձերբակալել են Պանկիսիի հատուկ գործողության ժամանակ:
Ինչպես նշել է Կուբլաշվիլին, ՊԱԾ-ի կողմից երեկ տարածված տեսագրության իսկությունը դեռևս հաստատված չէ, ուստի այս գործով նախնական գնահատականներ տալը՝ անմեղության կանխավարկածի խախտում է:
Ինչպես նշել է փաստաբանը, իր պաշտպանյալի հետ զրուցել է ՊԱԾ-ի կողմից երեկ տարածված տեսանյութի մասին, սակայն մեղադրյալի շահերից ելնելով, մանրամասների մասին չի կարող խոսել: