Ստոկհոլմում մետրոյի մոտ պայթյուն է որոտացել
Ստոկհոլմում մետրոյի մոտ պայթյուն է որոտացել

Ստոկհոլմի արվարձանում մետրոյի Varby Gard կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի հետեւանքով տուժել է մի քանի մարդ:

Տեղական ոստիկանության տեղեկություններով՝ մետրոյի կայարանի մոտ պայթել է գետնին ընկած ինչ-որ չպարզված իր: Նրանց տվյալներով՝ պայթուցիկ սարքը գործարկվել է այն պահին, երբ այն ձեռքն է վերցրել մի տղամարդ: Ներկայումս նա ծանր վիրավորված է, ասել են ոստիկանները: SVT հեռուստաալիքը հստակեցրել է, որ տուժածը մոտ 60 տարեկան է: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ նրա հետ միասին պայթյունի հետեւանքով վիրավորվել է 45 տարեկան մի կին: Տեղի ունեցածի պահին նա եղել է պատահարի վայրի մոտ:

Ներկայում Varby Gard կայարանի մոտ աշխատում են ոստիկանները, ականազերծողները, հրշեջները եւ բժիշկները: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Մետրոյի կայարանի հարակից շրջանը փակված է: