Ստիպված կլինեմ նամակ գրել Բունդեսթագին, խնդրելով որ Գերմանիայի դեսպանի համար ընտրեն ավելի էկզոտիկ երկիր. Շալվա Նաթելաշվիլի
Ստիպված կլինեմ նամակ գրել Բունդեսթագին, խնդրելով որ Գերմանիայի դեսպանի համար ընտրեն ավելի էկզոտիկ երկիր. Շալվա Նաթելաշվիլի

Ստիպված կլինեմ նամակ գրել Բունդեսթագին, խնդրելով որ Գերմանիայի դեսպանի համար ընտրեն ավելի էկզոտիկ երկիր, – այս մասին «Տվ Պիրվելիի» հետ զրույցում հայտարարել է, «Լեյբորիստական ​​կուսակցության» առաջնորդ, Շալվա Նաթելաշվիլին:

«Հենց առաջին փուլից միջնորդները մեզ ասացին, որ մենք պետք է մտնենք խորհրդարան և սկսենք ընտրական բարեփոխումները, դատական ​​բարեփոխումները և սպասենք ընտրություններին, տեղականին, ապա խորհրդարանական ընտրություններին՝ 2024 թվականին: Գիտեք դա ինչին է նման, երբ մարդը սպանում է մեկին և ասում են քեզ չենք բռնի, եթե էլի մեկին չսպանես:

Երբ տեսնում ենք, որ հիմնական հարցերը նոր խորհրդարանական ընտրություններն են, քաղբանտարկյալների ազատ արձակումը, Նիկա Մելիայի ազատումը և դու ինձ ստիպում ես, որ սկսեմ դատական ​​և ընտրական բարեփոխումներից, պարզվում է, որ տունը կառուցում ենք տանիքից: Արդեն կարող եմ ասել, որ ես այդ բանակցությունների մասնակից չեմ, որոնք սկսվել են այն նախաբանից, որ մենք մտնում ենք խորհրդարան և սպասում ենք 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Վերջում մի ամբողջովին զարմանալի բան էր գրված, որ հինգ հանձնաժողովի նախագահներ լինելու են ընդդիմության ներկայացուցիչները, որ կմտնենք խորհրդարան և երկու խորհրդարանական պատվիրակության ղեկավար կունենանք, որից մեկը Եվրամիությունում: Տեսեք նրանց ոչ պետական ​​հոգեբանությունը: Հետո Թալակվաձեն բողոքեց, թե ինչպես պաշտոնից հեռացնեմ այդ հինգ նախագահներին, ինչ ասեմ նրանց: Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերների համբերությունն ու տոկունությունը, բայց ես այլևս դրան ունկնդրելու նյարդեր չունեի և մեր ժողովրդի մեծ մասը համաձայն էր ինձ հետ այս դեմարշում», – հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Ըստ նրա, բանակցությունները, հավանաբար կշարունակվեն, քանի որ այլընտրանք չկա:

«Բանակցություններին շուտով կներգրավվի ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչը, կմնա նաև Եվրոպան: Հիմա օբյեկտիվորեն ասենք, որ Եվրոպան դեռ դաշնակցային երևույթ է, այնտեղ մասնակցում են անկախ պետություններ, այդ անկախ պետություններն ունեն իրենց տեսլականը, իրենց քաղաքականությունը, իրենց ռազմավարությունը, նույն Ֆրանսիան և Գերմանիան չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ավելին, այստեղ գտնվող Գերմանիայի դեսպանը դարձել է Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանը, և ես, հավանաբար, հիմա ստիպված կլինեմ նամակ գրել Բունդեսթագին, խնդրելով որ այդ մարդու համար ընտրեն ավելի էկզոտիկ երկիր», – հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: