Ստիպված եմ, կոնկրետ հանցանքում մեղադրանքի վրա արձագանքել, դա կանեմ հավասար պայմաններում, ինչպես մի, այնպես էլ մյուս կողմի նկատմամբ. Իրակլի Կոբախիձե

19:17, 19.09.2018

Մեկ են քաղաքական հայտարարությունները, և երկրորդը կոնկրետ մեղադրանքները կոնկրետ հանցանքում,-այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, «միասնական ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեի հայտարարությանը:

Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ, Ռոման Գոցիրիձեի կողմից գործընկերոջը կոռուպցիայի մեջ մեղադրելը, անմեղության պրեզումցիայի խախտում է, և նրա դեմ անպատասխանատու դիրքորոշում:

«Դուք արդեն երկրորդ անգամ եք մեղադրում ձեր գործընկերոջը կոռուպցիայի մեջ, որը անմեղության պրեզումցիայի խախտում է և գործընկերոջ նկատմամբ անպատասխանատու դիրքորոշում: Ստիպված եմ պաշտպանել, պատգամավորների, խորհրդարանի անդամների հետաքրքրությունները: Մի խախտեք նորմերը և լուրջ մոտեցեք նման հայտարարություններին»,-ասել է խորհրդարանի նախագահը:

Նրա խոսքերով, այսօրվա լիագումար նիստին տարբեր կողմեր արել են քաղաքական հայտարարություններ և որպես խորհրդարանի նախագահ, այդ հայտարարությունների վրա չի արձագանքել: Ինչ վերաբերում է կոնկրետ հանցագործության մեջ մեղադրելուն, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, նա ստիպված է արձագանքել դրան:

Խորհրդարանի լիագումար նիստին «ազգային շարժում» խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին, այսօր հայտարարել է, որ Մարյամ Ջաշին վերահսկում է մի օրինագիծը, որով նրա ընտանիքին պատկանող համալսարանը պետք է անցնի հավատարմագրում:

 

Նմանատիպ