ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Իսրայել։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նրանք նախատեսում են հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որին կմասնակցի նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ Նրան Իսրայելում սպասում են երեքշաբթի օրը։
Կողմերը կքննարկեն Թրամփի խաղաղության ծրագիրը։
Ըստ տեղեկությունների՝ Վենսը կայցելի նաև Գազայի հատվածում գտնվող մարդասիրական օգնության կենտրոն և կհանդիպի պատանդների ընտանիքների անդամների հետ։