ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այսօր երեկոյան կմեկնեն Իսրայել։
Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։
Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները նախկինում եղել են Եգիպտոսում, որտեղ մասնակցել են խաղաղության բանակցություններին։ Ինչպես նշել է Դոնալդ Թրամփը, նրանք «հսկայական օգնություն» են ցուցաբերել։