Սթիվ Ուիթքոֆ․ Ռուսաստանը կարող է ստանալ Ուկրաինայի օկուպացված տարածքների մի մասը

12:36, 18.04.2025

Ռուսաստանը կարող է ստանալ Ուկրաինայի օկուպացված տարածքների մի մասը, – այս մասին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտնել է «Ուոլ Սթրիթ Ժուռնալ»-ի հետ հարցազրույցում։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում տարածքների վերաբերյալ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում «Պուտինը հստակորեն կենտրոնացած էր Ուկրաինայի տարածքի վրա»։

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է ստանալ հինգ մարզերից որոշները, որոնց սեփականը է համարում, սակայն ոչ բոլորին։ Ուիթքոֆը նշել է նաև, որ Ուկրաինան, հնարավոր է, պակաս մտահոգված լինի այն շրջաններով, որոնք ռուսալեզու են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը հայտարարել է որպես Ռուսաստանի մաս։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս։

Նմանատիպ