Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Վիտկոֆին և Քուշներին Վնուկովո օդանավակայանում դիմավորել է Դմիտրիևը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչները Մոսկվա են ժամանել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
Ինչպես նախկինում հայտարարել էր Ջարեդ Քուշները, նա և Սթիվ Վիտկոֆը նոյեմբերի 12-ին Մոսկվայում կհանդիպեն Վլադիմիր Պուտինի հետ՝ Աբու Դաբիում քննարկված հարցերը ամփոփելու և վիճահարույց հարցերի շուրջ դիրքորոշումները համաձայնեցնելու համար: Նա նաև ասել է, որ Մոսկվայում հանդիպումից հետո ամերիկացի ներկայացուցիչները կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։