Սթիվ Վիտկոֆ. Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն և գնահատում է ԱՄՆ-ի ջանքերը հակամարտությունը կարգավորելու համար
Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը վերջին երկու օրվա ընթացքում Ֆլորիդայում արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է անցկացրել ամերիկյան պատվիրակության հետ՝ նախագահ Թրամփի խաղաղության ծրագրի առաջխաղացման նպատակով։ Այս մասին սոցիալական ցանց X-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը և հավատարիմ է մնում խաղաղություն հաստատելու նպատակին։
«Ռուսաստանը հավատարիմ է մնում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործին։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերն ու աջակցությունը՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը և գլոբալ անվտանգության վերականգնմանը», – գրել է Սթիվ Ուիթքոֆը սոցիալական ցանցում։
Նշենք, որ Մայամիում տեղի է ունեցել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչները՝ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան աշխատակից Ջոշ Գրուենբաումը, հանդիպել են Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ։ Հանդիպումից հետո հյուրանոց վերադարձած ռուսաստանցի բանակցողը լրատվամիջոցների հետ կարճ մեկնաբանություն է արել։ Լրագրողի հարցին՝ «ինչպես անցան բանակցությունները և արդյոք պատերազմը շարունակելու կողմնակիցները փորձել են խանգարել նրանց», Կիրիլ Դմիտրիևը պատասխանել է. «Նրանք չկարողացան դա անել, ամեն ինչ լավ է»։