«Ստերեո +»-ը հայտարարություն է տարածում:
«Ավելի քան 25 տարի «Ստերեո +»-ը ազդանշանի բաշխում և ծառայություններ է մատուցում ազգային հեռուստաընկերությունների համար։ Երկիրը թվային հեռարձակման անցնելուց հետո, որն իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո և EBRD-ի աջակցությամբ, ավելի քան 20 ազգային հեռարձակողներ մշտապես օգտվում են մեզ հետ կնքված ծառայությունների պայմանագրի հիման վրա մատուցվող ծառայություններից։ Սա ինքնին ներառում է դրանց հեռարձակման ազդանշանի բաշխում ողջ երկրի տարածքում:
Չնայած մի շարք հեռարձակողների կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարմանը, մինչ այժմ մենք շարունակաբար սպասարկել ենք մեր կապալառուներին, թեև բավականին մեծ ֆինանսական պարտքի պատճառով ստիպված ենք դադարեցնել ծառայությունները հետևյալ ալիքներով. «ՌԲՋ» (1. Ժամանցային), Մեդիա հոլդինգ («Ռուսթավի 2», «Marao», «Comedy Channel»), «TV Պիրվելի» և «Օբյեկտիվ» Բացի այն, որ ունեն մեծ քանակությամբ պարտք, հիշյալ ալիքները նույնիսկ վերջին երեք ամիսների ընթացքում չեն ձեռնարկել պարտքը վերացնելու ոչ մի գործողություն՝ չնայած մեր բազմաթիվ գրավոր, բանավոր և էլեկտրոնային զգուշացումներին։
Ստիպված ենք անել հետևյալ հայտարարությունը, որ եթե նշված կապուղիները մինչև օգոստոսի 1-ը համապատասխան ֆինանսական պատասխան չտան, համաձայն պայմանավորվածության, ծառայությունները կդադարեցվեն և համապատասխանաբար կանջատվեն մուլտիպլեքսից»,- նշվում է հաղորդագրության մեջ։