Ստեփանծմինդայում մարզական համալիրի շինարարությունն ավարտվելու է նոյեմբերին
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության մունիցիպալ զարգացման հիմնադրամը Ստեփանծմինդայում մարզական համալիրի շինարարությունն ավարտելու է ընթացիկ տարվա նոյեմբերին:
Ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, նախագիծն իրականացվում է Եվրոպայի ներդրումային բանկի ֆինանսավորմամբ և դրա արժեքը մոտ 1,500 000 լարի է:
Մարզական համալիրի շինարարության ավարտից հետո, սպորտով հետաքրքրված մարդիկ հնարավորություն կունենան մարզվել բարեկարգված միջավայրում և տարբեր մարզաձևերում անցկացնել մրցաշարեր, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով:
Նշված ակտիվությունները երիտասարդներում նպաստում են առողջ ապրելակերպի հաստատմանը: