Հանրային առողջապահության կենտրոնի բժիշկ Նաթելա Քուշաշվիլու հայտարարությամբ, համաճարակաբաններն այսօր կաշխատեն Ստեփանծմինդայի ավանում: Քուշաշվիլու խոսքով, մասնագետները կհետազոտեն այն անձանց ընտանիքի անդամներին և շփման շրջանակին, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչպես նաև ռիսկային խմբի մարդկանց:
«Նախապես չեմ կարող թիվը ասել, քանի որ չենք սահմանափակում և բոլոր ցանկացողներին թեստավորում ենք: Առաջին հերթին, կհետազոտենք վարակակիրների շփման շրջանակի անդամներին և շարունակում այն աշխատանքները, որոնք երեկ անցկացրել ենք վերին գյուղերում: Այսօր Ստեփանծմինդա ավանում կհետազոտենք մարդկանց և այնուհետև աշխատանքը կշարունակենք ըստ արդյունքների: Կհետազոտենք առնվազն 100 մարդու»,- հայտարարել է Նաթելա Քուշաշվիլին: