Ստեփանծմինդայի շրջանում վնասվել է ուղղաթիռ
Ստեփանծմինդայի շրջանում վնասվել է ուղղաթիռ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության լրատվությամբ, «Ավիասերվիս» ավիաընկերության AS 350 ուղղաթիռը, որը թռիչքներ է իրականացնում Ստեփանծմինդայի շրջանի Արթխմոյի լեռնանցքում, վնասվել է 2700 մետր բարձրության վրա:

Ինչպես առաջին ալիքին ասել են նախարարությունից, ուղղաթիռի օդաչուն և ուղևորները չեն վնասվել:

Այս պահին Գուդաուրիից Արթխմոյի լեռնանցք է ուղևորվում էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեն, որը տեղում ծանոթանալու է իրավիճակի հետ: