Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածում վերականգնվել է թեթև մարդատար ավտոտրանսպորտի տեղաշարժը
Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկությամբ, այս պահին մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի, 93-137 կմ.՝ Գուդաուրի (Փոստա) -Լարս հատվածում, արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, մնացած տեսակի ավտոտրանսպորտի տեղաշարժն ազատ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Մլեթա-Գուդաուրի, Գուդաուրի (Փոստա) – Կոբի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով:
Գուդաուրի (Փոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահյուսից պաշտպանվելու թունելների միջոցով:
Նշված ռեժիմով երթևեկությունն կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: