Ստեղծվել է Վրաստանի մշակութային երթուղիների առաջին բջջային հավելվածը
Վրաստանում ներքին զբոսաշրջության բացման հետ կապված Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ստեղծել է Վրաստանի մշակութային երթուղիների առաջին բջջային հավելվածը: Նախարարության նախաձեռնությամբ, ստեղծված «Cultural Routes Georgia» անվճար բջջային հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ՝ iOS հարթակների համար:
Նախարարության փոխանցմամբ, այս պահի դրությամբ բջջային հավելվածի վրա զետեղված են Եվրոպայի խորհրդի և նախարարության կողմից սերտիֆիկացված երթուղիները: Առաջիկայում կավելանա երկու նոր սերտիֆիկացված երթուղի:
Եվրոպական երթուղիներ.
- գինու երթուղի
- եբրայական ժառանգության եվրոպական երթուղի
- նախապատմական ժայռի արվեստի եվրոպական երթուղի
- պատմական ջերմային քաղաքների եվրոպական երթուղի
Տեղական երթուղիներ.
- Ալեքսանդրե Դյումայի հետքերով
- գերմանական բնակավայրեր Վրաստանում:
Նոր որակավորված երթուղիներ.
- մայրաքաղաքից մինչև մայրաքաղաք
- Սուրբ Անդրեաս առաքյալի ճանապարհը:
Մշակութային զբոսաշրջության աջակցության և զարգացման նպատակով, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լևան Խառատիշվիլին և Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին ստորագրել են փոխհամագործակցության հուշագիր:
Միջոցառման շրջանակներում անցկացվել է նախարարության կողմից որակավորված երկու նոր մշակութային երթուղիների շնորհանդես, որնառաջիկայում կլինի հասանելի:
Վրաստանը 2016 թվականին դարձել է «Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների ընդլայնված մասային համաձայնագրի» 27-րդ անդամը: Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների ծրագիրն ընդգրկում է 38 որակավորված երթուղի, որը հատում է 57 երկիր և ավելի քան 1500 քաղաք: