Ստավրոպոլի շրջանում ավտոճանապարհային դեպքին զոհ է գնացել Վրաստանի մեկ քաղաքացի, Վրաստանի երեք քաղաքացի տուժել է (ֆոտոշարք)
Ռուսաստանում, Ստավրոպոլի շրջանում ավտոճանապարհային դեպքին զոհ է գնացել Վրաստանի մեկ քաղաքացի, ինչպես նաև զոհվել է Ռուսաստանի մեկ քաղաքացի:
Վթարի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, այդ թվում երկու երեխա: Նրանք մինչև այժմ մնում են հիվանդանոցում:
Ստավրոպոլի շրջանի ոստիկանության լրատվությամբ, տուժածներից երեքը Վրաստանի քաղաքացիներ են: Անդրոպովի շրջանի իշխանությունները այն տուժածներին, որոնք լուրջ վնասվածքներ չեն ստացել տեղափոխել է Կրասնոդար:
Վրաստանի տուժած քաղաքացիների մասին լուրը հաստատել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: Գերատեսչության փոխանցմամբ, դեպքից անմիջապես հետո նրանք կապ են հաստատել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ:
Նախարարության փոխանցմամբ, եթե Վրաստանի քաղաքացիներին հարկավոր կլինի օգնություն, ապա արտաքին գործերի նախարարությունը գտնվում է ռուսական կողմի հետ մշտական կապի մեջ:
Միջքաղաքային «Կավկազ» ավտոմայրուղու վրա, Թբիլիսի-Կրասնոդար ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ավտոբուսում գտնվում էր 40 մարդ: Ռուսական մամուլըգրում է, որ ավտոբուսի վարորդը չի կարողացել իրեն ենթարկել ղեկը և բախվել «Կամազ» մակնիշի բեռնատարին:
Հեղինակ -
Edgar Barsegyan