«Starring Georgia» արշավի շրջանակներում Վրաստանում արդեն նախատեսված է վեց համերգ, այդ թվում՝ «Imagine Dragons» խմբի համերգը
«Starring Georgia» արշավի շրջանակներում Վրաստանում արդեն նախատեսված է վեց համերգ, այդ թվում՝ «Imagine Dragons» խմբի համերգը

«Starring Georgia» արշավի շրջանակներում Վրաստանում արդեն նախատեսված է վեց համերգ, այդ թվում՝ «Imagine Dragons» խմբի համերգը: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ «Black Sea Arena»-ն Վրաստանում սկսում է լայնածավալ արշավ՝ «Starring Georgia»:

Արշավի հիմնական նպատակը երկրի գովազդումն է, Վրաստանի զբոսաշրջային, տնտեսական և մշակութային ներուժի հզորացումը։ Նոր արշավի շրջանակներում, բացի Black Sea Arena-ի բեմից, համերգներ կանցկացվեն Շեկվեթիլիում, Թբիլիսիում և այլ վայրերում։

Արդեն հայտարարվել են հետևյալ միջոցառումների մասին.

Nile Rodgers & Chic – օգոստոսի 5, Black Sea Arena, Front Stage; FKJ – օգոստոսի 6, Black Sea Arena, Front Stage; Damian Lazarus – օգոստոսի 10, The Social Space; The Killers – օգոստոսի 15, Black Sea Arena, All Day I Dream – օգոստոսի 18, The Social Space, Imagine Dragons – օգոստոսի 31, Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտ:

«Պլանավորված համերգների տոմսերի վաճառքը կսկսվի աստիճանաբար ապրիլի 24-ից՝ BSA.ge կայքում»,- ասվում է տեղեկատվության մեջ։