Ստամբուլում վատ եղանակի պատճառով չորս չվերթ է չեղարկվել դեպի Թբիլիսի
Ստամբուլում վատ եղանակի պատճառով չորս չվերթ է չեղարկվել դեպի Թբիլիսի։
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, չեղարկվել են «Պեգասուս» ավիաընկերության երկու և «Թուրքական ավիաուղիներ»-ի երկու չվերթեր Ստամբուլից Թբիլիսի։
Նրանց տվյալներով՝ Թբիլիսիի միջազգային օդանավակայանն աշխատում է անխափան, իսկ մյուս չվերթներն իրականացվում են նախատեսվածի համաձայն։