Ստամբուլում տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 217 ցուցարարի
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է 217 ցուցարարի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Երլիկայայի խոսքով՝ ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։
Նրա խոսքով, ավելի քան 42 հազար ոստիկան է մոբիլիզացվել Ստամբուլում, որտեղ ամեն տարի ցույց է անցկացվում Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։
Հանրահավաքի մասնակիցները բողոքում էին աճող գնաճի և տնտեսական դժվարությունների դեմ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ ամենամյա բողոքի ցույց անցկացվի Թաքսիմ հրապարակում, ինչին ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ եթե թույլ չտան հանրահավաքը անցկացվի, դեմոկրատները փորձության կենթարկվեն։
«Եթե մայիսի 1-ը չնշվի երկրի գլխավոր հրապարակում, ապա ժողովրդավարությունը փորձության կենթարկվի։ Այս կռիվը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թաքսիմը չի ազատվել»,- ասել է Օզելը։